четверг, 6 марта 2014 г.

Ինչպե՞ս ստանալ ոսկի՝ օգտագործելով հնացած տեխնիկան

     


        Բոլորիս մոտ անկասկած կգտնվի հնացած տեխնիկա, որը միայն ավելորդ տեղ է գրավում տան մեջ: Պարզվում է, որ այդ տեխնիկան կարող է ինչ որ օգուտ տալ ոչնչացումից առաջ:               Ինժեներ և քիմիկոս Ջոզեֆ Մուրչինսոնի օրինակով եկեք քայլ առ քայլ հետևենք, թե ինչպես կարելի է ստանալ ոսկի՝ օգտագործելով հնացած համակարգիչներ, տեսամագնիտոֆոններ, հեռախոսներ և այլ տեխնիկա:


1.        Յուրաքանչյուր էլէկտրոնային սխեմա իր մեջ պարունակում է մի քանի միլիգրամ պլատին, ոսկի և արծաթ, որը ցանկության դեպքում կարելի է հանել էլեկտրոնային աղբի միջից:
         Ավելի նպատակահարմար է առանձնացնել այդ ամենից ոսկին: Ի միջի այլոց, ինչքան հին է սարքավորումը՝ այնքան ավելի շատ  է նրանում ոսկու առկայությունը:
          Սկզբից անհրաժեշտ է առանձնացնել միկրոսխեմաները, որոնք պարունակում են ոսկի:


2.         Մասերը անհրաժեշտ է համախմբել, և մագնիսի օգնությամբ առանձնացնել ոսկեզօծ հատվածները, որը կպահանջի առանձին պրոցես՝ ոսկին լրիվ անջատելու համար:



3.        Մասերի լվացումը կատարվում է աղաթթվի (երկու մաս) և ջրածնի պերօքսիդի (перекись водород) (մեկ մաս) լուծույթի մեջ՝ մեկ շաբաթ: Անհրաժեշտ է խառնել՝ օրեկան մեկ անգամ:


4. Մի շաբաթից արդեն խառնուրդը կսևանա և նրա երեսին կերևան լողացող ոսկե մասնիկները: Դրանք անհրաժեշտ է լվանալ մեթիլ սպիրտով և անցկացնել ֆիլտրի միջով:


5.




6. Այնուհետև անհրաժեշտ է հավաքել բոլոր մասնիկները և հալեցնել՝ սովորական հալեցնող լամպով:


7. Վերջում սառեցնում ենք զանգվածը՝ ստանալով արդեն մաքրված ոսկու կտոր: Տվյալ օրինակում ոսկին կշռում է մոտ 31.3 գրամ՝ կազմելով 600-1600 $ ՝ կախված գնահատված հարգից:




Комментариев нет:

Отправить комментарий