вторник, 27 сентября 2011 г.

Կարգի ենք բերում աշխատանքային սեղանը


Ժամանակի ընթացքում համակարգիչը լցվում է տարատեսակ ծրագրերով ու շարունակ անհնար է դառնում աշխատել նրանով: Լցվում  է աշխատանքային սեղանը, կոշտ սկավառակը և ռեյեստրը: Եվ եթե առաջինը խանգարում է միայն հարմարավետությանը, ապա մյուս երկուսը դանդաղացնում են համակարգչի աշխատանքը: Կփորձեմ կարգավորել աշխատանքային սեղանի վիճակը: Հիմա այն ունի հետևյալ տեսքը.






Նախ անհրաժեշտ է ջնջել բոլոր ավելորդ ֆայլերը և ծրագրերը: Կարելի է ասել մի քիչ մաքրվեց: Հիմա անցնենք գեղեցկությանը: Օգտվում ենք Rainmeter ծրագրից: Այս ծրագրով անճանաչելիորեն կարելի է փոխել աշխատանքային սեղանը: Դրա համար սկզբից բեռնում ենք այն օֆիցիալ կայքից: Տեղադրելը դժվարություն չի, դրա համար էլ չեմ գրի այդ մասին: Տեղադրելուց հետո կտեսնեք ծրագրի նշանըˋ ջրի կաթիլի տեսքով, իսկ աշխատանքային սեղանինˋ ստանդարտ գաջեթներ: դրանք ինձ դուր չեկան և ես անջատեցի հետևյալ կերպˋ

1. Անհրաժեշտ է սեղմել աջ կոճակով ծրագրի վրա
2. Ընտրել առաջին գաջեթը ցուցակից
3. Ընտրել մենյուի մեջ Variants
4. Անջատել նշումը .ini ֆայլից:


Այսպես պետք է անել բոլորի հետ:
Հիմա անցնենք նորմալ գաջեթների որոնմանը: Անձամբ ես ընտրել եմ մի կայք և օգտվում եմ այնտեղից: Կարելի է մինչև ընտրելը նայել ուրիշ օգտագործողներ մոտ ինչ տեսք ունի: Ինձ համար ես ընտրել եմ 6 գաջեթ և խնդրեմ: Իմ աշխատանքային սեղանը ունի հետևյալ տեսքըˋ


Հիմա առաջացավ պրոբլեմ անհրաժեշտ ֆայլերը միանգամից գտնելու հետ: Դրա համար մեզ կօգնի RocketDock ծրագիրը: Օֆիցիալ կայքում կան շատ հետաքրքիր լուծումներ, իսկ իմ ընտրած տարբերակի համար առավել հարմարը WeStyle-ն է: Արդյունքում իմ էկրանը ունի հետևյալ տեսքըˋ


Հիմա համակարգչի հետ աշխատանքը դարձավ առավել հարմարավետ և նույնիսկ արագ:


Комментариев нет:

Отправить комментарий