вторник, 7 января 2014 г.

Խնայեք տեսողությունը համակարգչի առաջ աշխատելու ժամանակ

 

    Շատերս ենք դժգոհում մեր տեսողությունից, համակարգչի առաջ երկար նստելուց: Ժամանակի ընթացքում այն շարունակ վատանում է, և տարիներ հետո անհրաժեշտություն կլինի համակարգչով երկար ժամանակ աշխատող մարդկանց կրել ակնոց: Բայց կա ժամանակակից միջոց, որը զգալիորեն կօգնի ձեզ խուսափել տեսողության վատացումից երբ դուք աշխատում եք համակարգչով:
  Ձեզ եմ ներկայացնում f.lux ծրագիրը: Այս ծրագրի օգնությամբ կախված օրվա ժամերի` ավտոմատ կերպով փոխվում են մոնիտորի գունային ջերմությունը (չխառնել պայծառության հետ (яркость!)), որը թույլ է տալիս հարմարավետ օգտվել համակարգչից օրվա մութ ժամերին, երկար ժամանակով և հավիտյանս մոռանալ աչքերի հոգնածության մասին: Թերևս սա ամենաանհրաժեշտ ծրագիրն է, որը պետք է լինի ցանկացած համակարգչի մեջ:


Ծրագիրը շատ հարմար է օգտագործել, այն ունի տարբեր ռեժիմներ՝ կախված, թե դուք այդ պահին ֆի՞լմ եք դիտում, նկա՞ր եք նայում, թե այլ գործողություն եք կատարում: Տեղադրելուց հետո ծրագրի մեջ անհրաժեշտ է գրել ձեր բնակության վայրը, որպեսզի ավտոմատ կերպով որոշվի ժամային գոտին, օրվա ժամը, եղանակը, արևի մայր մտնելու ժամանակը և այլն: Ծրագրի չափսը ընդամենը 583 կբ է: Խորհուրդ եմ տալիս բոլորին բեռնել, տեղադրել և աշխատել առանց աչքի հոգնածության: Իսկ ստորև կներկայացնեմ մի քանի նկարներ՝ տեղադրման և հենց ծրագրի մասին:
                                               
                                         











Եվ վերջում: Շատերդ կալարեք մինչև վերջ տեղադրել և օգտվել: Բայց եթե տեղադրեք՝ մեկ օրից արդեն կզգաք զգալի փոփոխություն, և այս ծրագիրը կդառնա ձեր համակարգչի անփոխարինելի մի մասը:



Комментариев нет:

Отправить комментарий