понедельник, 6 января 2014 г.

Աստծո ռեժիմը


      Ուզու՞մ եք զգալ ձեզ ինչպես Աստված: Հարցը տարօրինակ է այնպես չէ՞: Microsoft-ը ստեղծել է գաղտնի հնարավորություն windows 7-ի համար: Այն կոչվում է Режим бога (Godmode):
      Իհարկե հրաշքներ կատարել չի ստացվի, բայց զգալիորեն կհեշտանա ձեր աշխատանքը համակարգչի որոնման դաշտում: Այս ռեժիմով կարելի է հեշտությամբ գտնել ցանկացած պարամետր համակարգչում:

  Կատարվում է դա շատ հեշտությամբ: Համակարգչի մեջ, ցանկացած սկավառակի խորքում (C, D) ստեղծում ենք պանակ (папка) և անվանում ենք այն  GodMode.{ED7BA470-8E54-465E-825C-99712043E01C} (անհրաժեշտ է, որ պանակը չգտնվի աշխատանքային սեղանի վրա): Մտնում ենք ստեղծած պանակը և տեսնում այնտեղ հսկայական քանակությամբ պարամետրեր:


Որպեսզի չխճճվեք այսքան պարամետրի մեջ՝ օգտվեք այս ռեժիմի որոնման դաշտից, որը գտնվում է վերևի աջ անկյունում


Այժմ համակարգչում ինչ որ բան փոխելու համար անհրաժեշտ չի լինի անվերջ փնտրել control panel-ի մեջ կամ այլ վայրերում




Комментариев нет:

Отправить комментарий