понедельник, 6 января 2014 г.

Անջատում ենք youtube.com կայքի բոլոր տեսակի գովազդները ընդամենը 1 քայլով

   
Հոգնեցրե՞լ են ձեզ արդյոք youtube-ում ինչ որ հոլովակ դիտելու ժամանակ ցուցադրվող գովազդները: Այժմ կարելի է ազատվել այդ գովազդներից ընդամենը 1 րոպեում: Google ընկերությունը նախաձեռնել է այս նախագիծը, որպեսզի տեսնի օգտվողների վարքագիծը՝ հետագայում վերանայելու համար գովազդների տեղադրման մեխանիզմը:

     Իհարկե հաճելի չէ, երբ վիդեոդիտման ընթացքում հայտնվում են մեզ համար ոչ պիտանի գովազդներ, իսկ երեխաների համար գարեջրի, ծխախոտի և այլ տարաբնույթ գովազդներ: Ճիշտ է, հնարավոր է այն անջատել միանգամից՝ սեղմելով x, սակայն երբ միացնում ենք վիդեոն և հեռանում ենք համակարգչից՝ արդեն գովազդի անջատելը ավելի է նյարդայնացնում: Դրա համար մի քանի քայլով կանջատենք youtube.com-ի կողմից ներկայացվող ցանկացած տեսակի գովազդ:

  •  Chrome դիտարչի համար միանգամից սեղմում ենք Ctrl+Shift+J  Windows-ի կամ ⌘+⌥+J  Mac-ի համար;
  • Firefox դիտարկչի համար — Ctrl+Shift+K Windows-ի կամ  ⌘+⌥+K  Mac-ի համար;
  • Իսկ եթե ձեր մոտ Internet Explorer է — սեղմել F12 և ընտրել Console.
Բերված պատուհանում անհրաժեշտ է գրել հետևյալ հրահանգը

document.cookie="VISITOR_INFO1_LIVE=oKckVSqvaGw; path=/; domain=.youtube.com";window.location.reload();

և վերջում սեղմել enter

Վերջ: Գովազդն անջատված է: Հաճելի վիդեոդիտում


Комментариев нет:

Отправить комментарий