понедельник, 6 января 2014 г.

Օնլայն թեստ ձեր օրգանիզմում ալկոհոլի պարունակությունը ստուգելու համար

   

  Հաճախ է պատահում, երբ խնջույքներից կամ այլ միջոցառումներից հետո անհրաժեշտ է վարել մեքենա: Բայց միշտ չէ, որ այդ միջոցառումներից հետո դուք կգտնվեք սթափ վիճակում: Ուստի որոշում եք սպասել: Սպասել այնքան, մինչև ալկոհոլի ազդեցությունը վերանա, և կարողանաք հանգիստ մեքենա վարել:



       Գոյություն ունի մի կայք, որ կօգնի ձեզ այդ հարցում: Այն թույլ է տալիս որոշել օրգանիզմում ալկոհոլի քանակը և տալիս է հստակ ժամանակ, թե երբ կարող եք նստել ղեկին: Անհրաժեշտ է ուղակի անցնել օնլայն թեստ՝ գրանցելով ձեր տարիքը, քաշը, վերջին անգամ ալկոհոլ օգտագործելու ժամանակը, ալկոհոլի տեսակը, չափը և այլն: Կատարելով նշված պահանջները՝ կորոշվի, թե ինչքան ժամանակ հետո կարելի է վարել մեքենա: Անհրաժեշտ է մուտք գործել ԱՅՍ կայքը:




     ՀԻՇԵՑՈՒՄ: Օգտագործելով տվյալ կայքի տված ցուցումները, անհրաժեշտ է հիշել, որ դրանք միշտ նախնական են: Այսինքն շատ հնարավոր է, որ դրանք չհամընկնեն ձեր իրական վիճակի հետ, ուստի միշտ եղեք զգույշ և զգոն: Անվտանգ երթևեկություն...


Комментариев нет:

Отправить комментарий