среда, 8 января 2014 г.

Հակահամակարգչային համակարգչային ծրագիր


Միանգամից ուզում եմ ասեմ, որ եթե Դուք օրեկան անցկացնում եք 10-ից 20ր համակարգչի առջև, ուրեմն կարող եք նույնիսկ չշարունակել կարդալ: Ներկայացվող ծրագիրը նրանց համար է, ովքեր ստիպված են կամ ինքնաբերաբար ժամեր են անցկացնում համակարգչի առաջ օրեկան: Իսկ այդպիսի մարդիք հիմա, հավատացեք շատ շատ են:
    Իրականում այս ծրագրի խնդիրն է ստիպողաբար մարդկանց շեղել համակարգչից և ստիպել կատարել ընդմիջումներ: Կան նմանատիպ այլ ծրագրեր, բայց իր տեսակի մեջ թերևս ամենաօգտակար և ամենաթարմացված տեսակը այս մեկն է:

   Եվ այսպես ծանոթացեք: Workrave: Ամենաճկուն ծրագիրը Ձեր առողջության պահպանման համար, որը բացի ընդմիջում կատարելու մասին հիշեցնելուց՝ ցույց է տալիս տարբեր անիմացիաներ (մուլտֆիլմի տեսքով), թե ինչպես արդյունավետ հանգստացնել մարմինը և չքարանալ համակարգչի առջև: Իհարկե այն անվճար է և ռուսերեն լեզվով:
   Սկզբի համար մի փոքր վախեցնեմ Ձեզ:

Եթե մտածում եք, որ այս ամենը միայն տարիքով մեծ մարդկանց համար է՝ չարաչար սխալվում եք: Որովհետև յուրաքանչյուրս շատ հեշտությամբ կարող ենք ունենալ նշված խնդիրները:


Եվ այսպես՝ խնդրեմ ծրագիրը:

 Բեռնել անվճար


Ծրագիրը ներբեռնելուց հետո այն տեղադրելը շատ հեշտ է:



Աշխատանքային սեղանի վրա կհայտնվի այս նշանը:


Բացի դրանից դուք կտեսնեք նաև այս պատուհանը:


Նրանում ցուցադրվում է ժամանակի հետհաշվարկը, թե ինչքան է մնացել մինչ ընդմիջումը: Սկզբում գնում է այսպես ասած մինի ընդմիջումը, դրան հաջորդում է ընդմիջումը վարժություններով (կարելի է միանգամից անցնել դրան՝ սեղմելով թեյի բաժակի վրա), և արդեն դրանից հետո Ձեր աշխատանքային օրվա ավարտը՝ համակարգչի լրիվ անջատումով:
   Իհարկե բոլոր այս տողերը կարելի է փոփոխել, կամ փակել այս պատուհանը ընդհանրապես, սակայն ծրագիրը միևնույնն է՝ կաշխատի: Դրանում համոզվելու համար կարելի է սեղմել մկնիկի աջ կոճակը և հետևել ծրագրի աշխատանքին կամ մտնել այլ բաժիններ:




Զվարճալի վիճակագրություն է, այնպես չէ՞: Այն ցույց է տալիս անգամ թե մկնիկը ինչքան հեռավորություն է անցել աշխատանքի ընթացում:

Աշխատում եք odnoklassniki, facebook կամ այլ կայքերում և ոչ մեկին վնաս չեք տալիս: Եվ հանկարծ հայտնվում է այսպիսի պատուհան

Դուք մկնիկով փորձում եք հեռացնել այն էկրանից, սակայն պատուհանը փախչում է ձեզանից մոնիտորի այս կողմից այն կողմը, իսկ վառվող լամպը միշտ չէ, որ այդպես բարի դեմք ունի:
   Ահա և մինի ընդմիջման ժամանակը: Շեղվեք մի պահ ձեր գործից, հանգստացրեք նյարդերը, իսկ այդ ընթացքում ձեր համակարգչում բացված ծրագրերը չեն դադարի աշխատել: 


Դուք իհարկե կարող եք ազատվել այս պատուհանից, սակայն սա շատ խորամանկ ծրագիր է: Եթե ինչ որ ձև Ձեզ հաջողվի հեռացնել այս պատուհանը, միևնույնն է, ծրագիրը ամեն 5-րդ րոպեին կհիշեցնի Ձեզ մինի ընդմիջման մասին: Դրա համար ավելի լավ է սպասել ընդամենը 30 վայրկյան և արդեն հաջորդ ընդմիջումը 37 րոպեից կլինի:

Ծրագրի մեջ լռելյայն տարբերակով ընդմիջման ժամը 45րոպեն է: Այս ընդմիջումը շատ էֆեկտիվ է պատրաստված: Այն անիմացիայի և ձայների միջոցով Ձեզ ցույց կտա վարժություններ, որոնք կատարելուց հետո Ձեզ լրիվ հանգստացած կզգաք: Իհարկե ներկայացված նկարներում անիմացիան չի երևում, այն դուք կտեսնեք, երբ տեղադրեք ծրագիրը համակարգչի մեջ:









Սրանք բոլոր վարժությունները չեն: Ծրագրում կհանդիպեք էլի մի քանի վարժության: Հիշեք, որ առողջությունը ամենակարևոր բանն է աշխարհում, և նրա պահպանման համար պետք է ոչինչ չխնայել: Առողջ եղեք...



Комментариев нет:

Отправить комментарий