понедельник, 3 октября 2011 г.

Օգտակար ծրագիր, որը կօգնի գտնել երգի անունն կատարողին:



Հաճախ սրճարաններում, փողոցներում, ռադիոյով կամ այլ հանգամանքներում լսում ենք երաժշտություն, որը մեզ շատ է դուր գալիս: Սակայն չունենք երգչի կամ երգի անունը այն գտնելու համար: Այս դեպքում կօգնի շատ հեշտ ու կառավարվող ինտերֆեյսով մի ծրագիր`      Tunatic.



Ծրագիրը անվճար է windows և Mac OC x օպերացիոն համակարգերի համար: Այն կարող եք բեռնել օֆիցիալ կայքից: Տեղադրումը ևս հեշտ է` ուստի չեմ անդրադառնա դրան: Տեղադրելուց հետո էկրանին կհայտնվի նշանը`


Երկուական սեղմումով բացելեք այն: 



Ծրագիրը կարող է գտնել համապատասխան երգը ինչպես համակարգչին միացրած դինամիկներից, այնպես էլ բարձրախոսից: Վերջինի դեպքում ուղղակի երգեք բարձրախոսի առջև ինչքան հնարավոր է պարզ, և համակարգը կգտնի տվյալ երգը ու դրա հետ կապված բոլոր պարամետրերը:
Բարձրախոսից դինամիկներ կամ հակառակը անցնելու համար մկնիկի աջ կոճակով սեղմեք ծրագրի վրա ու ընտրեք settings:






Комментариев нет:

Отправить комментарий