суббота, 8 октября 2011 г.

Աղտոտվածություն



  • Միջինը մեկ ավտոմեքենան արտադրում է կես կիլոգրամ գազային թափոն` ճանապահի ամեն 40-րդ կիլոմետրին: 
  • Բայց այդ նույն ավտոմեքենան 20 տարի առաջ կեղտոտել է շրջակա միջավայրը 20 անգամ շատ:
  • Ամերիկայի Կոլորադո նահանգում մայթեզրերին դրված են մոնիտորներ, որոնք ցույց են տալիս օդի աղտոտվածությունը ամեն ավտոմեքենայի անցնելուց հետո:
  • Ամեն 4 լիտր օգտագործվող մեքենայի յուղը հերիք է, որ կեղտոտի 4 միլիոն լիտր խմելու ջուր: Հենց այդ քանակությամբ ջուր էլ խմում են 50 մարդ` մեկ տարվա ընթացքում:
  • Խոնավ Ամազոնյան անտառները արտադրում են համաշխարհային թթվածնի քանակության մեկ հինգերորդը:
  • Թասմանիա կղզին աշխարհում համարվում է ամենաքիչ մթնոլորտային աղտոտվածություն ունեցող վայրը:
  • Տարածքի ներսում միջինում օդի աղտոտվածությունը 25 անգամ ավելի մեծ է, քան դրսում: Համեմատեք ինքներդ: Օրվա 70-80%-ը մարդկանց մեծ մասը անցկացնում է փակ տարածքներում:
  • Էկոլոգիական շաբաթօրյակի ընթացքում Կալիֆորնիայի մի լողափից հավաքել էին 339 հազար ծխախոտի մնացորդ: 
  • Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով Կահիրե քաղաքի օդը այնքան կեղտոտ է, որ այնտեղ ապրելով մարդիք մեկ օրում նույնն է, ինչ ծխեն մեկ տուփ ծխախոտ:
  • Մեկ տարվա ընթացքում ամերիկացիները նետում են այնքան ալյումինե շիշ, որ դրանցով հնարավոր է <<ԿԱՌՈՒՑԵԼ>> այնքան ինքնաթիռ, որքան կա Ամերիկայում:
  • Երեխաների տակդիրները զբաղեցնում են Ամերիկայի աղբանոցների 1%-ը: Դրանք քայքայվում են 250 տարվա ընթացքում:
  • Մեկ ժամվա ընթացքում Ամերիկայում արտադրվում է 2 միլիոն պլաստմասե շիշ ու հենց այդքան էլ նետվում է աղբանոցը:

Հ.Գ. ՄԱՔՈՒՐ ՊԱՀԵՔ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԸ:

Комментариев нет:

Отправить комментарий