четверг, 20 марта 2014 г.

Հետաքրքիր և արտասովոր կայքերի ընտրանի

     
       Պատրա՞ստ եք հետաքրքիր և զվարճալի ճամփորդության համացանցում: Եթե այո՝ ուրեմն սկսեցինք.

1. Հետաքրքիր գենետիկա:

        Երբևէ պատկերացրե՞լ եք Ձեզ որպես բժիշկ, որը զբաղվում է կենդանիների զուգավորմամբ: Մտածել ե՞ք արդյոք ինչ կստացվեր, եթե հնարավոր լիներ զուգավորել օրինակ կատվին ու մկանը իրար հետ: Այժմ ունեք այդ հնարավորությունը: Փորձեք և զվաճացեք ինչքան կուզեք, այս կայքը թույլ կտա Ձեզ այդ ամենը:

2. Ոչ մի բան չանելու տոն:


         Ամեն վայրկյան բացվում են միլիարդավոր էջեր ամբողջ համացանցում, բեռնվում են հսկայական քանակությամբ նկարներ, հոլովակներ, երգեր ու այլ տարաբնույթ ինֆորմացիա: Եվ հաճախ ինչ մեծ ցանկություն է լինում ուղակի թուլանալու և չմտածելու ոչ մի բանի մասին: Մոռանալու այն բանի մասին, որ ինչ որ ինֆորմացիա պետք է գտնել այդ վայրկյանին, իսկ սոց ցանցերի ընկերների նկարնեռը դեռ սպասում են մեկնաբանությունների: Այս կայքը նրանց համար է, ովքեր ուզում են բացարձակ հանգիստ բոլորից և ամեն ինչից: Դուք չեք հավատա: Այստեղ տեղի չի ունենում ոչ մի բան: Ընդհանրապես ոչ մի բան, և դրանում է ամբողջ գեղեցկությունը: Բացում ենք, հանգստանում ենք, վայելում ենք:

3.Ինտերնետ արկածների որոնումներով:


Հավանաբար մեզանից յուրաքանչյուրի մոտ երբեմն եղել են այնպիսի իրավիճակներ, երբ  համացանցում ուղակի գնալու տեղ այլևս չկա: Բոլոր անհրաժեշտ տեղերը անցել ենք և անելու բան կարծես չկա այլևս անելու: Ահա այդպիսի տանջված օգտվողների համար էլ նախատեսված է հետևյալ կայքը, որտեղ անելով մկնիկի ընդամենը մեկ սեղմում՝ կարելի է ընկնել ցանկացած մի տեղ: Բացարձակ պատահական ընտրությամբ այս ռեսուրսը Ձեզ կտեղափոխի ցանկացած միջավայր: Կվերափոխի ձանձրալի ինտերնետ ճամփորդությունը հետաքրքիր արկածի՝ ունակ լինելով պարգևել իսկական գանձեր՝ ինտերնետ կայքերի տեսքով, այնպիսինների, որոնց գոյության մասին նախկինում պատկերացնել անգամ չէիք կարող:

4. Ձեր երազած հանգիստը Ձեր առջևում:

           Կայքը ստեղծված է նրանց համար, որոնք երազում են արձակուրդի մասին, և ոչ մի կերպ չեն կարողանում սպասել մինչև այդ երջանիկ պահը: Նրանց, ով միշտ երազում է ծովի մասին, և հնարավոր է երբեք էլ չի հասնի դրան՝ կօգնի հետևյալ կայքը: Այստեղ կարող եք նայել հանդարտ ծովին և լսել նրա սքանչելի երաժշտությունը: Բայց որպեսզի չընկնեք երանության գիրկը և շատ չկտրվեք Ձեր աշխատանքից՝ կայում դրված է հետադարձ ժամացույց, որը 2 րոպեից կտեղափողի Ձեզ իրական միջավայր:

5.Երկնային ոլորտի երաժշտություն:


Այս կայքը իսկական դրախտ է երաժշտության սիրահարների համար: Ինչպես նաև նրանց համար, ովքեր միշտ երազել են հասնել տիեզերքի անսահման բարձունքներ:

6.Անել ամեն ինչ լավ:


         Զվարճալի և տրամադրություն բարձրացնող կայք: Բաղկացած է ընդամենը մի հրաշք սեղմակից՝ անել ամեն ինչ լավ, որը նախատեսված է պարբերաբար կյանքի բարելավման համար: Խորհուրդ է տրվում օգտագործման տարբեր աստիճանի մասնագետներին, ինչպես կոմերցիալ, այնպես էլ անձնական նպատակների համար: Փորձեք, միգուցե կստացվի:

7.Ծովափնյա գնդակեր:


      Նրանց համար, ովքեր երբևէ խաղացել են ձանձրացել են մի պահ աշխատանքից և ուզում են հանգստանալ մի քանի րոպե: Այս խաղը Ձեզ կվերադարձնի մանկություն և կպարգևի լավ հիշողություններ, այստեղ կարող եք գտնել Ձեր զբաղմունքը ոչ միայն կոնկրետ այս խաղի տեսքով:

8.Փո՜ղ տվեք:

        Զվարճալի այս կայքը բոլորովին էլ նախատեսված չէ բարեգործության համար: Գլխավոր էջում գրում եք Ձեր աշխատավարձի չափը, աշխատանքի օրերի քանակը, արձակուրդը և այլ տվյալներ: Սեղմում եք Посчитать և Ձեզ կներկայացվի մի շարք հետաքրքիր ինֆորմացիա: Ինչքա՞ն եք վաստակում մեկ տարում, մեկ ամսում, մեկ օրում, ժամում, րոպեյում, վայրկյանում և հանգստի ժամանակ: Հատկապես զվարճալի է «Секундомер халявы» , բաժինը, որը ցույց է տալիս, թե ընկերություն ինչքան է գումար ծախսում Ձեր վրա, երբ դուք ծխում եք, նստած եք սոց ցանցերում, սուրճ եք խմում, հանգստանում եք և այլն:

9.Կյանքի իմաստը:

       Վաղ թե ուշ մեզանից յուրաքանչյուրը համգում է այն հարցին, թե ի՞նչն է մեր կյանքի իմաստը և ինչի՞ համար ենք մենք ապրում, ի՞նչ նպատակներ և ձգտումներ ունենք: Բոլոր նրանց համար, ովքեր չեն կողմնորոշվում այս հարցի պատասխանի մասին՝ հետևյալ կայքը կօգնի գտնել հետաքրքիր լուծումներ:

10.Աղմկոտ դիմանկարներ:

      Այս կայքում տեղադրված են կանանց և տղամարդկանց 15 դիմանկարներ: Տանելով սլաքը նրանց վրայով՝ կտեսնեք նույն մարդկանց՝ գոռալով: Կլսեք նաև նրանց գոռոցները: Բոլոր նրանք, ովքեր ունեն մի քանի րոպե ազատ ժամանակ և ցանկություն ունեն զվարճանալու՝ անպայման այցելեք:

Комментариев нет:

Отправить комментарий