понедельник, 17 марта 2014 г.

Lego-ն և Google-ը մեկնարկել են նոր առցանց նախագիծ

 
    Այժմ հնարավոր է կառուցել շինություններ՝ չհեռանալով համակարգչից:
Համաշխարհային ճանաչում ունեցող Lego և  Google ընկերությունները միավորվել են՝ ստեղծելով նոր առցանց նախագիծ՝ որի օգնությամբ հնարավոր է նախագծել և կառուցել ցանկացած շինություն՝ առցանց: Նախագիծը ստեղծվել է ավստրալիական նախագծողների կողմից դեռևս 2012 թվականին և օգտագործողների լայն շրջանակին հասանելի է դառել բոլորովին վերջերս:


        Հարթակը հնարավորություն է տալիս օգտվել Lego ընկերության կողմից ներկայացվող բոլոր տեսակի բլոկներով կառուցել տարբեր շինություններ՝ նախապես տրամադրվող հիմքի վրա:

       Ներկայացվող հնարավորությունները նախատեսված են շինություններ կառուցելու համար, սակայն կարելի է և կրեատիվ նախագծեր իրականացնել:
             Իրականացրած նախագծերը կարելի է տարածել Google+ և Google Maps հարթակներով:

Բացի շինություններ կառուցելու հատկությունը կարելի է նաև քարտեզում հետևել, թե որտե՞ղ և ի՞նչ են պատրաստել այլ օգտագործողները:

           Իսկ նախագծողները ավելացնում են. «Մենք ենթադրում ենք, որ ստեղծագործական ազատությունը, որը տրված է Lego-ի կողմից, չպետք է սահմանափակված լինի միայն պլաստմասից խաղալիքներով: Մենք ուրախ ենք հետևել, թե ինչ մտահաղացումներ եք Դուք ունենում: Տարածեք ձեր նախագիծը Google +-ում, և մենք կհրապարակենք ավելի հնարամիտ մտքերը»:



Комментариев нет:

Отправить комментарий