суббота, 15 марта 2014 г.

Հեղափոխություն համացանցում: Ինտերնետին փոխարինելու է ԱՈՒՏԵՐՆԵՏԸ

     
        Շուտով՝ 2021 թվականին նախատեսված է անհավանական մեծ մասշտաբի պրոյեկտի՝ ԱՈՒՏԵՐՆԵՏԻ գործարկումը:       Ունենալով նմանություն համաշխարհային սարդոստայն ինտերնետ անվանը՝ Աուտերնետը գործելու է համանման եղանակով: Հիմնական տարբերությունը՝ եթե համեմատենք մեզ ծանոթ ինտերնետի հետ՝ դա այն է, որ      Աուտերնետը թույլ է տալու երկրագնդի վրա գտնվող ցանկացած բնակչին օգտվելու գերարագ WIFI կապից: Իսկ այդ կապի աղբյուրը, ինչպես կարելի է ենթադրել՝ լինելու է ոչ թե երկրի վրա, այլ տիեզերքում՝ արբանյակի տեսքով:
                  Ըստ էության, «Աուտերնետը» դա ազդանշանների աղբյուրների կենտրոնն է լինելու, որը իրենից ներկայացնելու է հսկայական VIFI ռութեր, այն հնարավորություն կունենա տարածել ալիքը ամբողջ երկրագնդի մակերեսով, և ծածկագրի անհրաժեշտություն այլևս չի լինի, քանի որ այն հասանելի է լինելու բոլորին:

           Ինչ որ Media Development Investment Fund (MDIF) ընկերություն որոշել է մի վայրկյանում ազդել աշխարհի բոլոր ինտերնետ պրովայդերների բիզնեսին:                   Նրանք պլանավորում են բաց թողնել ցածր մերձերկրյան օրբիտա մեծ թվաքանակով արբանյակներ, որոնք հնարավորություն կընձեռեն VIFI սարք ունեցողներին ունենալ անվճար համացանց: Այս հանճարեղ պրոյեկտը կիրագործվի «datacasting» կոչվող տեխնոլոգիայի հիմքում:Մոտավորապես այս տեսքը կունենան այդ սարքերը  




Աուտերնետը կշրջի աշխարհը: Պատկերացրեք բոլորին անվճար, գերարագ և անսահմանափակ ինտերնետի հնարավորություն:

Комментариев нет:

Отправить комментарий