понедельник, 23 июня 2014 г.

Ինչպես խուսափել տհաճ մարդկանց հետ հանդիպումից

                                  

 Անկասկած բոլորիս շրջապատում կգտնվեն այնպիսի մարդիք, որոնց հետ հանդիպելը մեղմ ասած հաճելի չէ:
      Եթե Ձեր համար տհաճ մարդը սովորություն ունի հաճախակի մտնել սոցիալական ցանցեր, նկարներ վերբեռնել այնտեղ, նշել իր գտնվելու տեղի մասին, և եթե Դուք օգտագործում եք iPhone` ուրեմն շատ հեշտ է խուսափել տվյալ մարդու հետ հանդիպումից: Cloak անվճար ծրագիրը կօգնի Ձեզ այդ հարցում:

       Ընդամենը անհրաժեշտ է տեղադրել ծրագիրը  և նշել այն մարդկանց անունները, որոնց հետ չէիք ցանկանա հանդիպել սրճարաններում, փողոցներում, և ընդհանրապես. ցանկացած վայրում:
         Ծրագիրը մշտապես կհետևի այդ մարդկանց գործողություններին, նրանց գտնվելու վայրերին և հետագա պլաններին, որպեսզի թույլ չտա Ձեզ հանդիպել նրանց հետ՝ ուղակի Ձեզ տեղյակ պահելով, որ պետք չի գնալ այդ ուղղությամբ:

Ծրագիրը անվճար կարելի է բեռնել App Store-ից՝ սեղմելով այստեղ












Комментариев нет:

Отправить комментарий