Ձեզ եմ ներկայացնում մի հետաքրքիր ու շատ օգտակար հոդված` տաք ստեղներից օգտվելու մասին: Իհարկե, երևի ոչ մեկի համար գաղտնիք չի, որ օրինակ ctrl+c-ն դա նույն պատճենելն է, իսկ ctrl+v-ն` այդ պատճենածը համապատասխան վայրում տեղադրելը:
Այս հոդվածում դուք կծանոթանաք բազում <<հնարքների>>, թե ինչպես հեշտությամբ օգտվել windows -ի կողմից տրված տաք ստեղներից, որը կարծում եմ շատ կհեշտացնի ձեր` համակարգչի հետ կատարած աշխատանքը: Եվ այսպես, ձեզ եմ ներկայացնում հետևյալ ցուցակը.
Աշխատանք տեքստի հետ.
Աշխատանք ֆայլերի հետ.
Շարունակությունը կարդացեք հաջորդ նյութերում...
| ստեղներ | գործողություն |
|---|---|
| Ctrl + Esc Win | բացում է «Пуск» (Start) մենյուն |
| Ctrl + Shift + Esc | կանչ «Диспетчера задач» (task manager) |
| Win + E | «Проводник» (Explore)-ի սկիզբ |
| Win + R | բացում է «Запуск программы» (Run) պատուհանը, |
| Win + D | Ծալում է բոլոր պատուհանները, կամ վերադառնում է սկզբնական կարգավիճակին (переключатель) |
| Win + L | կողպում է աշխատանքային կայանները |
| Win + F1 | Windows-ի օգնության կանչ |
| Win + Pause | «Свойства системы» (System Properties) պատուհանի կանչ |
| Win + F | Բացում է ֆայլերի որոնման պատուհանը |
| Win + Сtrl + F | Բացում է համակարգիչների որոնման պատուհանը |
| Printscreen | նկարում է ամբողջական էկրանը |
| Alt + Printscreen | Նկարում է տվյալ ակտիվ պատուհանը |
| Win + Tab Win + Shift + Tab | Կատարում է անցում տվյալ պահին ակտիվ պատուհանների միջև |
| F6 Tab | Տեղափոխում վահանակների միջև. օրինակ` աշխատանքային սեղանի և արագ մեկնարկի «Быстрый запуск» միջև: |
| Ctrl + A | Նշում է ամբողջը (օբյեկներ, տեքստ) |
| Ctrl + C Ctrl + Insert | Պատճենում է դեպի փոխանակման բուֆեր (օբյեկտներ, տեքստ) |
| Ctrl + X Shift + Delete | Կտրում է դեպի փոխանակման բուֆեր (օբյեկտներ, տեքստ) |
| Ctrl + V Shift + Insert | Տեղադրում է փոխանակման բուֆերից (օբյեկտներ, տեքստ) |
| Ctrl + N | Ստեղծում է նոր փաստաթուղթ, նախագիծ, կամ այլ նմանատիպ գործողություն:. |
| Ctrl + S | Պահպանում է տվյալ փաստաթուղթը, նախագիծը և այլն |
| Ctrl + O | Բացում է ֆայլի ընտրման պատուհան` այն օգտագործելու համար |
| Ctrl + P | Տպել |
| Ctrl + Z | Չեղարկում է նախորդ գործողությունը |
| Shift | CD-ROM-ի ավտոմատ բացման անջատում (սեղմած պահել, մինչև կկարդա նոր դրված սկավառակը) |
| Alt + Enter | միացում էկրանի ամբողջական ռեժիմ և հակառակը |
Աշխատանք տեքստի հետ.
| ստեղներ | գործողություն |
|---|---|
| Ctrl + A | Նշել ամբողջը |
| Ctrl + C Ctrl + Insert | Պատճենել |
| Ctrl + X Shift + Delete | Կտրել |
| Ctrl + V Shift + Insert | Դնել |
| Ctrl + ← Ctrl + → | Անցում տեքստի բառերի միջով: Աշխատում է ոչ միայն տեքստային խմբագրիչում, այլ օրինակ` շատ հարմար է օգտագործել վեբ դիտարկչի հասցեի տողում: |
| Shift + ← Shift + → Shift + ↑ Shift + ↓ | Ընտրել տեքստը |
| Ctrl + Shift + ← Ctrl + Shift + → | Ընտրել տեքստը բառերով |
| Home End Ctrl + Home Ctrl + End | Տեղափոխում տեքստի տողերի սկիզբ-վերջ |
| Ctrl + Home Ctrl + End | Տեղափոխում փաստաթղթի սկիզբ-վերջ |
Աշխատանք ֆայլերի հետ.
| ստեղներ | գործողություն |
|---|---|
| Shift + F10 Menu | Տվյալ օբյեկտի կոնտեքստային մենյուի ցուցադրում, նույնն է, ինչ սեղմել մկնիկի աջ կոճակը |
| Alt + Enter | Օբյեկտի հատկությունների կանչ |
| F2 | Անվանափոխել |
| տեղափոխել Ctrl -ով | Պատճենել օբյեկտը |
| տեղափոխել Shift -ով | Տեղափոխել օբյեկտը |
| տեղափոխել Ctrl + Shift-ով | Օբյեկտի պիտակի ստեղծում |
| սեղմումներ Ctrl-ով | Նշում է մի քանի օբյեկտներ հերթականությամբ |
| սեղմումներ Shift-ով | Նշում է մի քանի կապված օբյեկտներ |
| Enter | Նույնը, ինչ երկուական սեղմում օբյեկտի վրա |
| Delete | Ջնջում է օբյեկտը |
| Shift + Delete | Օբյեկտը ջնջում է ամբողջովին: |
Շարունակությունը կարդացեք հաջորդ նյութերում...


arajin mas@ lavn er. Mi qani karevor ban bacahayteci. Husov em erkrord masum aveli nor baner klnen
ОтветитьУдалить