вторник, 15 ноября 2011 г.

Facebook-ն ընդդեմ Google-ի


Սկսել են ավելի հաճախ ՏՏ բիզնեսմենների և ներդնողների մոտ առաջանալ այն կարծիքը, որ Facebook-ը կարող է <<դուրս շպրտել>> Google-ին բիզնեսից` դառնալով ժամանակակից համացանցի հիմնական ծառայությունը: Առաջին հայացքից այս միտքը աբսուրդ է թվում: Google-ը կարծես թե անպարտելի է: Բայց մի քանի արևմտյան վերլուծաբաններ ստեղծել են մեխանիզմ, թե ինպես է դա հնարավոր անել:




Google-ը անգերազանցելի է, քանի որ անանուն օգտագործողների համար նրա որոնման համակարգը ամենաարդյունավետն ու ամենաճշգրիտն է: Իսկ եթե Facebook-ը, որը արդեն գիտի վարքագծային դիմանկարները իր ավելի քան 700 մլն օգտագործողների, որոշի զբաղվել որոնողական համակարգով, ապա նրա արդյունքները կարող են ավելի լավը լինել հատուկ օգտագործողների համար: Դա նման է գովազդի ընդհանրապես և նպատակաուղղված: Այդպիսին էլ հենց կարող է լինել Facebook-ի որոնողական համակարգը` նպատակաուղղված:

Այն տվյալները, որոնց գերիշխում է Facebook-ը, հնարավորություն են տալիս նրան անել ավելին, քան ուղղակի գուշակել, թե ինչով կարող են հետաքրքրված լինել իր օգտագործողները: Հետաքրքրված ընկերությունները կարող են օգտվել նպատակային լսարանի և իրենց ապրանքը գնող ու ծառայություններից օգտվող պոտենցիալ գնորդների որոնումով: Ավելի շատ վստահությամբ, որ հենց այդ Facebook-ի պոտենցիալ օգտագործողները ունեն իրենց կարիքը: Հենց այդ տարբերությունը արդյունքում կարող է Facebook-ին տալ հսկայական գերիշխանություն որոնման համակարգում:

Եթե Google ընկերության բիզնեսը հիմնված էր նրա վրա, որ այն գտնում էր ցանցում գույություն ունեցող բոլոր հնարավոր վեբ էջերը, որոնք ավելի շատ են համապատասխանում որոնման տողում գրված բառերը (բայց անանուն, շրջանցելով օգտագործողի ինքնությունը), ապա Facebook-ին արդեն հայտնի կլինի, թե ի՟նչ վեբ էջեր, ու՟մ են հարկավոր:


Վերջ ի վերջո Faceook-ը գիտի յուրաքնչյուրիս անհատական և կոլեկտիվ վարքի առանձնահատկությունները, որպեսզի ենթադրի, թե ի՟նչ ենք մենք ուզում, նույնիսկ այն դեպքում, երբ չգիտենք, թե մեր միտքը ինչպես արտահայտենք որոնում կատարելիս:

Իհարկե Google-ը ունի բազմաթիվ այլ արտադրանքներ բացի որոնումից, բայց <<ՍՊԱՆԵԼ>> ընկերության հիմքը` շատ դժվար կլինի վերականգնել:

Комментариев нет:

Отправить комментарий