вторник, 15 ноября 2011 г.

Windows XP-ն մինչև օրս մնում է որպես ամենատարածված օպերացիոն համակարգը աշխարհում




  Net Applications ընկերությունը հրապարակել է իր հերթական վիճակագրական հետազոտության արդյունքները, որոնց համաձայն 2001 թվականին ստեղծված օպերացիոն համակարգը  2011 թ.-ին առաջատար դիրք է գրավել և համարվում է ամենաօգտագործվող օպերացիոն համակարգն աշխարհում:
   10 տարվա ընթացքում Windows XP օպերացիոն համակարգը համարվել է ամենապահանջված ծրագրային ապահովումը Microsoft ընկերության մինչ այժմ թողարկած ծրագրերի կողքին:





   Windows 7-ի արտադրվելուց հետո XP-ի օգտագործողների թիվը զգալիորեն նվազեց, բայց այնուամենայնիվ XP-ի օգտագործողների թիվը մինչ այս պահը մնում է առավելագույնը: 2009 թվականին Windows-ի շուկայի 72% բաժինը կազմում էր XP-ն, իսկ վերջին 2 տարոմ` windows 7-ի արտադրվելուց հետո XP-ի բաժինը իջավ մինչև 48%:
    Windows xp <<հնացած>> օպերացիոն համակարգի այսպիսի հսկայական ճանաչվածությունը պահպանվում է ի շնորհիվ կորպորատիվ շուկայի, որը ամբողջովին գոհ է XP-ից և  մեծ կարևորություն նոր օպերացիոն համակարգի անցնելու ու նոր լիցենզիա գնելու չի տեսնում:
   Microsoft-ն իր հերթին մեծ խնդիր է դրել  իր առջև <<համոզել>> ընկերություններին անցնելու windows 7-ի:
   Վերջին շրջանում ամեն հարմար առիթի Microsoft-ը պահը բաց չի թողնում հրապարակելու այն մասին, որ windows 7-ը իր անվտանգությամբ ինչքան առավել է մյուս օպ. համակարգերի նկատմամբ: Բացի այդ, այն համարվում է ամենաանվտանգ օպ. համ.-ը աշխարհում:
    Microsoft-ը նաև հայտարարել է, որ windows XP-ի ապահովումը տևելու է մինչև 2014 թվականը: Դրանից հետո օգտագործողները ուղղակի ստիպված են լինելու անցնելու նոր օպ. համակարգի:
   Զարմանալի է այն հանգամանքը, որ XP-ի թողարկումից հետո Microsoft-ը հասցրել է թողարկել ևս 2 նոր տարբերակ, որոնք մինչ օրս չեն կարողանում իրենց ճանաչվածությամբ հասնել XP-ին:


Հ.Գ. Ճանապարհին է Windows 8-ը:

Комментариев нет:

Отправить комментарий